Սևաստոպոլում ուկրաինական դիվերսիոն խումբ է ձերբակալվել. ՌԴ անվտանգության ծառայություն

11:29 • 10.11.16

Սևաստոպոլում Ղրիմի ռազմական օբյեկտների վրա հարձակումներ պատրաստող ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խումբ է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը:


Խմբի անդամները մեծ հզորությամբ պայթուցիկ սարքեր, զենք-զինամթերք, հատուկ կապի միջոցներ, ինչպես նաև հարձակման ենթադրյալ օբյեկտների քարտեզներն են ունեցել:


«Անվտանգության դաշնային ծառայությունը նոյեմբերի 9-ին Սևաստոպոլ քաղաքում ձերբակալել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամների, որոնք Ղրիմի ռազմական և կենսապահովման ենթակառուցվածքների օբյեկտների վրա դիվերսիոն հարձակումներ էին պատրաստում»,- հայտնել են հատուկ ծառայության ներկայացուցիչները:


Նրանք նշել են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են: