Չինաստանում Galaxy Note 7 սմարթֆոնը բռնկվել է այն գողացողի ձեռքում

21:20 • 10.11.16

Չինաստանի Անհոյ նահանգում կողոպտել են Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի տիրոջը: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` վկայակոչելով հոնկոնգյան աղբյուրը, գաջեթը պայթել է գողանալուց քիչ անց:

Սմարթֆոնի տերը հայտնել է, որ քնով է անցել Հեֆոյ շրջանի ինտերնետ-սրճարաններից մեկում և արթնանալով նկատել է հեռախոսի կորուստը: Վերջինս դիմել է իրավապահ մարմիններին: Ոստիկանությանը հաջողվել է գտնել գողացված սմարթֆոնը, որը սակայն ամբողջությամբ այրված է եղել: Իսկ հանցագործը թաքնվել է:

Աղբյուրը հայտնում է, որ Չինաստանում մինչ օրս ցածր գներով վաճառում են հարավկորեական արտադրողի Galaxy Note 7 մոդելի սմարթֆոնը, որի իրացումը դադարեցվել է մի շարք երկրներում ինքնաբռնկման դեպքերի պատճառով: