Բոլոր պետություններն են զենք վաճառում են. դա չի նշանակում, որ ՌԴ-ն հատուկ է անում, որ ԼՂ-ում կռիվ լինի. Ն. Ռիժկով
Բոլոր պետություններն են զենք վաճառում են, հետո՞ ինչ. դա չի նշանակում, որ Ռուսաստանը հատուկ վաճառում է, որ Ղարաբաղում կռիվ լինի:
Այսօր Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովը՝ հավելելով. «Պետք է արագ լուծել ԼՂ հարցը, այդ դեպքում ամեն ինչ կլինի իր տեղում»:
Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը կգտնի երկրի տնտեսությունը զարգացնելու ուղիներ: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռիժկովն ընդգծեց, որ հայ ազգն արժանի է ավելի լավ ապրել, իսկ երկրում հիմնական խնդիրը, որը լուծում է պահանջում, բնակչության սոցիալ-տնտեսական կյանքն է:
«Հայաստանում գլխավոր խնդիրը երկրի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքն է: Մենք տվյալներ ունենք, որ բնակչության 30 տոկոսն աղքատ է: Դա վատ է, որովհետև այս ժողովուրդն արժանի է լավ ապրել: Հիմա նոր վարչապետ ունեք, նոր թիմ է հավաքվել, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն տնտեսությունը զարգացնելու ճանապարհները»,- նշեց Ռիժկովը:
Նա հավելեց, որ ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կլինեն նոր փոփոխություններ: Ռիժկովը հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանում կհայտնվեն նոր գաղափարներով նոր քաղաքական ուժեր, ինչպես նաև կպահպանվի այն թիմը, որն այս ընթացքում լավ է աշխատել:










