Հալեպում հայտնաբերվել են սիրիական բանակի՝ անհայտ կորած համարվող 2 հայազգի զինծառայողների դիերը

16:47 • 11.11.16

Ամիսներ առաջ Հալեպի հարավարևմտյան շրջանում գտնվող «Ալ Հըքմե» դպրոցի մոտակայքում ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով սիրիական բանակի հայազգի զինծառայողներ Հարութ Քահքեջյանի և Ժանո Սեմերջյանի ճակատագրերն անհայտ էին մինչ վերջերս:


Օրերս սիրիական բանակի կողմից տվյալ շրջանի ազատագրումից հետո դպրոց մտնելու ժամանակ հայտնաբերվել են զոհված զինծառայողների մարմինները: Այս մասին հայտնում է «Գանձասար»-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով: 


Նահատակ Ժանո Սեմերջյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ Հարութ Քահքեջյանի հոգեհանգիստը կկատարվի վաղը՝ Լատինաց եկեղեցում: