Կատալոնիայում Հռոմի կայսրության ժամանակաշրջանի խորտակված նավ է հայտնաբերվել

19:32 • 11.11.16

Ստորջրյա հնագիտության Կատալոնական կենտրոնի մասնագետները Հռոմեական կայսրության ժամանակաշրջանին պատկանող նավ են հայտնաբերել, որը խորտակվել էր Սան-Ֆելիու-դե-Գիշոլս և Պալամոս առափնյա քաղաքների ափերին:

Ինչպես տեղեկացնում է noticia.ru-ն, նավը հայտնաբերվել է 40 մետր խորություններում: Իսպանիայի Մշակույթի հարցերով խորհրդի տվյալներով` նավի մասին հայտնի է եղել ավելի վաղ, սակայն հնագիտական աշխատանքներ մինչ օրս չէին անցկացվել:

Ictineu-3 սուզանավի օգնությամբ փորձագետները կարողացել են գնահատել նավի պահպանվածության մակարդակը և գիտական արժեքը, ինչպես նաև անհրաժեշտ տվյալներ հավաքել հետագայում հետազոտություններ կատարելու համար: