Ֆրանսուա Օլանդն «անկեղծ զրույց» կունենա Դոնալդ Թրամփի հետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
«Այո, ես հաստատում եմ այդ տեղեկությունը: Անհրաժեշտ է պարզել մեր դիրքորոշումները, մենք պետք է անկեղծ խոսենք: Դոնալդ Թրամփն ընտրվել է, և իմ պարտքը լավ հարաբերություններ կառուցելն է»,- հայտնել է Օլանդը:
Նա պարզաբանել է, որ մտադիր է քննարկել ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում և Իրաքում:










