Լայպցիգի օդանավակայանում բռնկվել է աշխարհի ամենամեծ Ան-225 օդանավը (տեսանյութ)

20:52 • 11.11.16

Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օդանավակայանում ԱՆ-225 խոշորագույն օդանավի շարժիչի բռնկման պատճառը փականի արտահոսքն է եղել:

Ինչպես հաղորրդում է РИА Новости-ն, ուկրաինական «Անտոնով» պետական ինքնաթիռաշինական ընկերությունից տեղեկացրել են, որ անսարքությունն արդեն վերացվել է, և ինքնաթիռը ենթակա է հետագա շահագործման:

«Անտոնով» պետական ձեռնարկությունն ուրբաթ հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին Լայպցիգի օդանավակայանում կայանելու ժամանակ ԱՆ-225 օդանավի շարժիչն անջատելիս երկրորդ շարժիչի վրա կարճատև բոցավառում է տեղի ունեցել:

Ան-225 Մրիա օդանավը համարվում է աշխարհում ամենամեծ տրանսպորտային ինքնաթիռը: