Պորտլենդում Թրամփի հաղթանակի դեմ ցույցերի ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել (լուսանկարներ)
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել, ասվում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը հրապարակայնորեն հայտարարել է, որ ցույցերը վերաճել են անկարգությունների:
Իրավապահների փոխանցմամբ`անկարգությունների ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, վնասել են կայանված մեքենաները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:




![]()










