Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկել է իր նախկին աշխատավայրը

17:25 • 11.11.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկրի անվտանգության ծառայությունը խուզարկում է իրականացրել շրջանային վարչության շենքում՝ իր հեռանալուց հետո փաստաթղթերի առգրավման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Սաակաշվիլին երկուշաբթի հայտարարել էր կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների ցանկության բացակայության պատճառով հրաժարական տալու մտադրության մասին: Նա նաև նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է շրջանում հանցավոր «կլաններին» հովանավորելու համար: Լույս հինգշաբթի Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Օդեսայի նահանգապետի պաշտոնից Սաակաշվիլիի ազատման մասին:


«Թող միայն փորձեն ինձ երկրից արտաքսել»,- ասել է Սաակաշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ: