Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է նոր կուսակցություն ստեղծել Ուկրաինայում

20:14 • 11.11.16

Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին:

«Մենք նոր ընդարձակ քաղաքական ուժ կստեղծենք, նոր ուժերի հարթակ, որի նպատակը կլինի փոխել ներկայիս հարթակը, այսպես կոչված` քաղաքական վերնախավը, որն իրականում թափթփուկների հասարակություն է», - DW.com-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է Սաաաշվիլին՝ Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Օդեսայի մարզի նախկին նահանգապետը հայտարարել է նաև, որ կձգտի Գերագույն ռադայում հնարավորինս արագ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Հիշեցնենք, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին Սաակաշվիլին հայտարարել է նոյեմբերի 7-ին: Նրա խոսքով` այդ քայլին ինքը գնացել է երկրում տիրող կոռուպցիայի պատճառով: