«Երկկենցաղ» մեքենան կարողանում է տեղաշարժվել և՛ ցամաքով, և՛ ջրի վրայով (տեսանյութ)

17:13 • 11.11.16

WaterCar Panther ուշագրավ փոխադրամիջոցն իրավամբ կարելի է «երկկենցաղ» անվանել, քանի որ այն կարողանում է տեղաշարժվել ոչ միայն ցամաքով, այլև ջրի վրայով:


Ինչպես նշում է The Business Inider-ը, ամերիկյան WaterCar ընկերության արտադրանքը ցամաքի վրա զարգացնում է 90կմ/ժ, իսկ ջրի վրա` մոտ 70 կմ/ժ արագություն:


Հայտնի է, որ WaterCar Panther-ը վաճառվում է 155.000 դոլարով: Ցամաքային մեքենայից ջրայինի վերածվելու համար դրանից պահանջվում են հաշված վայրկյաններ:

 

 

«Երկկենցաղ» մեքենան կարողանում է տեղաշարժվել և՛ ցամաքով, և՛ ջրի վրայով (տեսանյութ)