Հայկական ՏՀՏ պատվիրակության լուծումները GITI-2016 տարածաշրջանային միջոցառմանը 12 անվանակարգերից 6-ում լավագույնն են ճանաչվել
Նոյեմբերի 10-11-ը Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառմանը, որը ներառում է մրցանակաբաշխություն, կոնֆերանս, և ցուցահանդես, հայկական ՏՀՏ պատվիրակությունը իր առաջարկած լուծումներով լավագույնն է ճանաչվել 12 անվանակարգերից 6-ում: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց հայկական ՏՀՏ պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանը:
Հայկական ընկերությունները և պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացել են բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը հետևյալ անվանակարգերում․
Պետական հատված
1. Գործարար գործընթացները խթանող ամենահաջող ՏՏ նորարարական լուծում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ, B2B, B2G համալիր համակարգ
2. Համայնքային Կառավարման լավագույն էլեկտրոնային Համակարգ՝ ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարություն, Համայնքային Կառավարման Տեղեկատվական Համակարգ
3. Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ՝ ԷԿԵՆԳ, Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծ
Մասնավոր հատված
1. ՏՏ Կրթության Լավագույն մատուցող՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն, Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր ԱՐՄԱԹ
2. Լավագույն տեղեկատվական/կիբերանվտագության լուծում՝ ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ
3. Լավագույն Մուլտիմեդիա/Մոբիլ նախագիծ՝ Arloopa
Հայկական պատվիրակության կազմում ներառված է եղել 26 մասնավոր և պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների 35 ներկայացուցիչ։
Հայկական պատվիրակության մեջ ներառված են եղել ԱՐՄԻՔՍ Հիմնադրամի, ԻՏՁՄ, ՏՀՏ Գործատուների Միության, Արփինետ, IU Networks, Arloopa, Rumors, Rental Insurance, ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ, Նորավանք Հիմնադրամի, Լայմթեք, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս, Ինտերնետի Կառավարման Խորհրդի, FreeDOM, Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրստման Կենտրոնի, ԷԿԵՆԳ, Տարածքային Կառավարման և Զարգացման նախարարության, ՀՀ ԿԱ ՊԵԿ, GlobalR, Interlink, ԱՐԱՆԵԱ, IT Micronetworks ներկայացուցիչները։
Իսկ միջոցառման գլխավոր օրակարգում ներառված են եղել հայկական կողմի հետևյալ ներկայացումները
· Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում, ԷԿԵՆԳ
· Մունիցիպալ Կառավարման Տեղեկատվական Համակարգ, GIZ
· Հայաստանի հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր ԱՐՄԱԹ, ԻՏՁՄ
· Ռումորս Մոնիթորինգ՝ Մեդիա Մոնիթորինգ Հարթակ, Ռումորս
· Հարավային կովկասի Կիբերանվտագության խնդիրները, Նորավանք Հիմնադրամ
· Համացանցային անվտանգության համակարգեր, ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ
Վահան Հովսեփյանը նաև հաղորդեց, որ հայկական պատվիրակության անդամները նաև հնարավորություն են ունեցել ցուցադրել իրենց լուծումները հատուկ ստեղծված «Հայկական ՏՀՏ Անկյուն» կոնսոլիդացված տաղավարում։
Պատվիրակության աշխատանքները ղեկավարում էր ԱՐՄԻՔՍ Հիմնադրամը՝ համակարգելով այն ԻՏՁՄ և ՏՀՏ Գործատուների Միության հետ։
Հարցին, թե մեր հաղթանակները այս 6 անվանակարգերում ինչ նոր հնարավորություններ կարող են բացել մեր մասնակիցների համար, Վահա Հովսեփյանն ասաց. «Նայած, թե ինչ պայմանավորվածոթյուններ են ձեռք բերել, այսինքն` սա ոչ միայն մրցանակաբաշխություն էր, այլ նաև ցուցահանդես և կոնֆերանս, և առաջիկայում, երբ հանդես գանք ասուլիսով, որտեղ կհավաքվեն մրցանակակիրները, հենց իրենք կներկայացնեն իրենց պլաններն ու ստացված առաջարկները»:










