Դոնալդ Թրամփը պատմել է Սիրիայում իր պլանների մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին հայտնել է, որ Սիրիայի հարցում ամենակարևոր նպատակն է համարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Թրամփը հավելել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունն իր համար առաջնահերթ նպատակ չէ:
Նա նաև նշել է, որ չի հետևի Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը սիրիացի ապստամբների հարցում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:










