Facebook-ը սխալմամբ հայտնել է Ցուկերբերգի և հարյուրավոր օգտատերերի մահվան մասին
Facebook սոցցանցը սխալմամբ հայտնել է հարյուրավոր օգտատերերի մահվան մասին` նրանց էջերին համապատասխան բաներներ հրապարակելով, հաղորդում է Gizmodo-ն:
Կայքը գրում է, որ մահվան վերաբերյալ լուրը հայտնվել է նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջին: Միջադեպից հետո սոցցանցի տասնյակ օգտատերեր կիսվել են իրենց «մահվան» մասին լուրով` հրապարակելով էջի համապատասխան հատվածի սքրինշոթը:
Նշվում է, որ Facebook-ը ներողություն է խնդրել միջադեպի համար և հայտնել, որ սխալն արդեն ուղղվել է:
Հետևյալ բաները տեղ է գտել Մարկ Ցուկերբերգի էջին.
«Հիշելով Մարկ Ցուկերբերգին.
Հուսով ենք` Մարկին սիրող մարդիկ մխիթարություն կգտնեն այլոց կողմից արվող հրապարակումներում...»:











