Ռուսաստանը Հս. Կորեա է ուղարկել մոտ 900 տոննա մարդասիրական օգնություն

12:21 • 12.11.16

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել «Լայոնրոկ» թայֆունից տուժած Հյուսիսային Կորեային՝ այդ երկիր ուղարկելով 870 տոննա բեռ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


«Երկաթուղային տրանսպորտով Հս. Կորեա է ուղարկվել ավելի քան 170 տոննա սննդամթերք և ավելի քան 700 տոննա դիզելային վառելիք»,- հայտնել են գերատեսչությունից։


Նշվում է, որ Հս. Կորեայի բնակիչներին օգնությունն ուղարկվում է ՌԴ նախագահի ու կառավարության հանձնարարությամբ։


Հոկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ թայֆունի հետևանքով ԿԺԴՀ-ում ավելի քան 100 մարդ է մահացել։