Ջոն Քերին Անտարկտիդայից լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

14:15 • 12.11.16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Անտարկտիդայից, հաղորդում է Gazeta.ru-ն:


«Անտարկտիդայում՝ աշխարհի մի շարք առաջատար հետազոտողների հետ: Գիտությանը հայտնի է, որ կլիմայական փոփոխություններն իրական են: Մենք դա անտեսում ենք` ռիսկի դիմելով»,- գրել է Քերին:


Նշվում է, որ Ջոն Քերին դարձել է ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որն այցելել է Անտարկտիդա: