Երևանի Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում 63-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

22:37 • 12.11.16

Նոյեմբերի 12-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել 1953 թ. ծնված Կ. Հ.-ի դին: