«Պոբեդան» պլանավորում է դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի

13:48 • 12.11.16

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պլանավորում է դեկտեմբերի 15-ից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի. լրատվամիջոցների հայտնած այս տեղեկատվությունը, ըստ որի՝ հենց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալիմկովն է այդ մասին տեղեկացրել, Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից:

«Նոյեմբերի կեսերից նախատեսվում է տոմսերի վաճառք, իսկ դեկտեմբերի կեսերից արդեն կիրականացվեն թռիչքները՝ շաբաթական երեք անգամ պարբերականությամբ»,- հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից: