Բերման է ենթարկվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակ գողացած քաղաքացին

10:05 • 12.11.16

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան քաղաքի Կորյունի և Տերյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին: Նա հայտնել է, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար: 

Պարզվել է, որ տուժողը 1956 թ. ծնված Անահիտ Ք.-ն: Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: