Հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան Ֆրանսիայում տարած հաղթանակից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում

12:25 • 13.11.16

Ռուսաստանաբնակ հայուհի գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Փարիզում ունեցած փայլուն ելույթից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, մարզուհին, ով մի քանի օրից կդառնա 17 տարեկան, վճռորոշ փուլում իր տեղն ապահովել է հավաքած առավելագույն միավորների շնորհիվ:


Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին մրցաշրջանում մարզուհին հաղթել է բոլոր հնարավոր մրցանակները՝ Գրան պրիի եզրափակիչը, այնուհետև Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:


Փարիզում տարած հաղթանակից հետո Մեդվեդևայի առջև կդրվի նոր նպատակ՝ պաշտպանել նախկինում ձեռք բերված բոլոր տիտղոսները:


Նշենք նաև, որ Գրան պրիի եզրափակիչը կայանալու է Մարսելում: