Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը կարևոր դեր է խաղում ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Լավրով

15:37 • 08.12.16

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է: Այդ մասին, ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին:


«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- ասել է Լավրովը:


ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել համաձայնեցված ձևաչափերով՝ կողմերի լիարժեք մասնակցությամբ, նրանց շահերի հավասարակշռության պայմանով։