Ճապոնիան, արհամարհելով Վաշինգտոնի դժգոհությունը, հաստատել է Պուտինի և Ճապոնիայի վարչապետի միջև սպասվող հանդիպման օրը

11:29 • 11.12.16

Ճապոնիան արհամարհել է Վաշինգտոնի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հնարավոր հանդիպման վերաբերյալ հնչած դժգոհությունը:

Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

ԱՄՆ-ն մի քանի անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ Պուտինի պաշտոնական այցից հետո Ճապոնիան կարող է մեղմացնել իր դիրքորոշումը ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում:

Չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող բողոքի նոտաներին Ճապոնիան նույնիսկ պաշտոնապես նշանակել է հանդիպման օրը` դեկտեմբերի 16:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի զարգացման, վիզային ռեժիմի դյուրացման և երկու երկրների միջև վիճելի տարածք համարվող չորս կղզիների խնդիրը: