Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի (լուսանկարներ)
Դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան Ստամբուլում «Բեշիքթաշ»-«Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբների հանդիպումից անմիջապես հետո «Վոդաֆոն» մարզադաշտի մոտ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:
Հայտնի է, որ զոհերից ավելի քան 30-ը ոստիկան են:
Հիշեցնենք, որ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ազատ Քուրդիստանի բազեներ» խմբավորումը:
Դեպքի առնչությամբ 20 մարդ ձերբակալվել է։


















