Հայտնի են դարձել «Գրեմմի»-ի հաղթողները (թարմացված, լուսանկարներ)

09:43 • 13.02.17

Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվել է 59-րդ անգամ:


Հայտնի է, որ «Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանուհի Ադելի Hello սինգլը, որի հետ մեկտեղ նույն անվանակարգում էին ներկայացված «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Լուկաս Գրեհեմ), «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ) երգերը:

 

Հայտնի է, որ Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը:


Նշենք, որ «Լավագույն  փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգի շնորհիվ: Հետաքրքրական է, որ երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:

 

Twenty One Pilots

 

Մինչդեռ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Chance the Rapper-ը:

 

Картинки по запросу chance the rapper grammy 2017

 

Ստորև ներկայացնում ենք մյուս անվանակարգերի հաղթողներին՝

«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,
«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,
«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,
«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,
«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե,

 «Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,
«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,
«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,
«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,
«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya:

Հայտնի են դարձել «Գրեմմի»-ի հաղթողները (թարմացված, լուսանկարներ)