«Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը ռեկորդային` $350 մլն հասույթ է ապահովել

22:52 • 19.03.17

Դիսնեյի «Գեղեցկուհին և հրեշը» էքշն ժանրի ֆիլմը, որը նկարահանվել է 1991-ին թողարկված անիմացիոն ֆիլմի հիման վրա, 350 մլն դոլար հասույթ է ապահովել հանգստյան օրերին համաշխարհային ցուցադրությունների արդյունքում:

Այս մասին հայտնում է CNN-ը` նշելով, որ նշված գումարից 170 մլն դոլարը ստացվել է միայն Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններից: Այն գերազանցել է ոլորտի մասնագետների սպասելիքները` ռեկորդ սահմանելով մարտին ներկայացված ֆիլմերի շարքում:

Նախորդ ռեկորդակիրն այս առումով 2017-ի ն ներկայացված «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմն էր, որը ևս մեծ շահույթ էր ունեցել:

Էմմա Ուոթսոնի գլխավոր դերակատարմամբ կինոնկարն այս ժանրի հերթական բլոքբասթերն է` հաջորդելով 2010-ին թողարկված «Ալիսը հրաշքների աշխարհում», 2015-ի «Մոխրոտը» և նախորդ տարվա «Ջունգլիների գիրքը» էքշններին:

«Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը ռեկորդային` $350 մլն հասույթ է ապահովել