Էստոնիայում սկսվել է ռուսաց լեզվի «տոտալ թելադրությանը» մասնակցել ցանկացողների գրանցումը. տեքստը կկարդա Դմիտրի Խառատյանը
Էստոնիայում սկսվել է ռուսաց լեզվի «տոտալ թելադրությանը» մասնակցել ցանկացողների գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, այս տարի մասնակիցներին թելադրության տեքստն ընթերցելու համար Տալլին կժամանի դերասան Դմիտրի Խառատյանը:
««Տոտալ թելադրությունը» Տալլիոնում կանցկացվի հոբելյանական 5-րդ անգամ: Ակցիան բարի ավանդույթ է դարձել, որին տարեցտարի ավելի ու ավելի շատ մասնակիցներ են միանում», - հայտարարել է էստոնական մայրաքաղաքի փոխքաղաքապետ Միխայիլ Կիլվարտը:
Վերջինիս խոսքով` 2016-ի Տալլինը մասնակիցների թվով ռեկորդ է սահմանել Ռուսաստանից դուրս գտնվող քաղաքների շարքում: Լեոնիդ Յարմոլենկոյի թելադրությամբ մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 2300 մարդ:










