Մինչ 18:00-ն քրեակատարողական հիմնարկներում ընտրությանը մասնակցել է 1354 կալանավոր. Հայկ Քոչինյան

19:27 • 02.04.17

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց քվեարկության կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում:

Նա հայտնեց, որ Ազգային ժողովի ընտրություններին քրեակատարողական հիմնարկում ընդգրկված քվեարկության իրավունք ունեցող 1483 կալանավորներից և դատապարտյալներից (472-ը` դատապարտյալ է, 1011՝ կալանավոր), մինչ ժամը 18:00-ն ընտրությանը մասնակցել է 1354-ը: 

«Քվեարկությանը և արդյունքների ամփոփմանը ներկա գտնվելու նպատակով դիմել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները և «Տնտեսական ու սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ից մեկ ներկայացուցիչ»,- ասաց նա: