Արման Սահակյանի շտաբներից մեկում 77-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նշյալ հասցեում 1940 թվականին ծնված կինը հանկարծամահ է եղել:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրն օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի նախնըտրական շտաբ:
Կայքի տեղեկացմամբ՝ քաղաքացիները պատմել են, որ երբ մահացածի դին տեղափոխել են, շտաբականները Ա. Սահակյանի նկարներով բոլոր պաստառները հեռացրել են շենքի վրայից:










