Մրցակից են բոլորը, ովքեր ցուցակում կան. Ֆելիքս Ցոլակյանը կատարեց իր ընտրությունը (տեսանյութ)

11:48 • 02.04.17

 

Գյումրու թիվ 32/27 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ, ՀՀԿ-ից առաջադրված Ֆելիքս Ցոլակյանը:

Tert.am-ի հարցին՝ հանուն ինչի՞ է կատարել իր ընտրությունը, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. .«Հանուն մեր երեխաների վաղվա օրվա»:

Հարցին՝ ինչպե՞ս անցավ մրցապայքարը, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Մրցապայքարը հանգիստ է անցել, այսօր էլ թող հանգիստ անցնի»:

Tert.am-ի հարցին, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխվել էր նաև ընտրական կարգը, և նույն կուսակցությունից մի քանի թեկնածուներ են ընտրապայքարում,  Ֆելիքս Ցոլակյանն ո՞ւմ է  համարում իր հիմնական մրցակիցը, նա պատասխանեց. «Մրցակցությունը շատ լավ անցավ, հիմնական մրցակիցներն են բոլորը, ովքեր ցուցակում կան»:

Հարցին՝ խորհրդարան անցնելուց հետո ո՞րն է լինելու նախկին մարզպետի առաջին օրենսդիր քայլը, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ անելիքները շատ են:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում 9 կուսակցություններն ու դաշինքները առաջադրել են ընդհանուր թվով 110 տարածքային թեկնածու:

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Կոմունիստական կուսակցությունն» ու «Հայկական վերածնունդն» առաջադրել են 15-ական թեկնածու, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքն առաջադրել 14 թեկնածու, «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը՝13 թեկնածու, «Կոնգրես -ՀԺԿ» և «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքները՝ 12 –ական թեկնածու, «Ելք» դաշինքն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 7-ական թեկնածու:

ՀՀԿ-ից Շիրակի մարզում առաջադրվել են պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Մուշեղ Պետոյանը, ինչպես նաև ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը։