Վերահսկման այնպիսի մեխանիզմներ ունենք, որ քաղաքացին պետք է վստահ լինի՝ իր ձայնն է որոշելու առաջիկա 5 տարվա քաղաքական դասավորվածությունը. Վիգեն Սարգսյանը քվեարկեց (տեսանյութ)

10:12 • 02.04.17

Քիչ առաջ Երևանի 9/47 ընտրատեղամասում քվեարկություն կատարեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Վերջինս այս ընտրատեղամասում 76-րդ քաղաքացին էր, որ կատարեց իր քաղաքացիական պարտքը:

Լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանն ասաց, թե մաղթում է բոլորին հանդարտ ու հանգիստ քվեարկության օր՝ նշելով, թե վստահ է, որ այդպես էլ լինելու է:

«Բազմաթիվ քայլեր են արվել, առաջին անգամ է, երբ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը համատեղ ջանքերով կարողացել են այնպիսի օրենսդրական դաշտ ձևավորել, այնպիսի վերահսկման մեխանիզմներ ձևավորել, որոնք պետք է վստահեցնեն մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու, և իր ձայնը որոշելու է մեր առաջիկա 5 տարիների քաղաքական դասավորվածությունը»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը վերջում մաղթեց խաղաղություն, հանգիստ քվեարկության օր, լավ տրամադրվածություն: