Հրապարակվել է Փարիզի արվարձանում որոտացած պայթյունի տեսագրությունը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Փարիզի Վիլպենտ արվարձանում որոտացած պայթյունի տեսագրությունը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի E. G 93 ալիքում:
Տեսանյութում երևում է` ինչպես է տղամարդը վառում դյուրավառ նյութերից պատրաստված ծղոտե խրտվիլակը, այնուհետև պայթյուն է որոտում, և լսվում են ամբոխի խուճապահար բացականչությունները:
«Ես որոշել եմ տեսանյութ նկարահանել ամենաճիշտ պահին», - նշել է տեսանյութի հեղինակը:
Հիշեցնենք, որ Փարիզում պայթյուն է որոտացել Վիլպենտ արվարձանում կառնավալի ժամանակ, որին շուրջ 1000 երեխա է մասնակցել: Հաղորդվում է 30 տուժածի մասին, որոնցից 4-ի վիճակը ծանր է: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունն ահաբեկչական գործողության հետևանք չէ, այլ դժբախտ պատահար: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17:30-ին:










