Կապան քաղաքում ավտոմեքենա է այրվում. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

09:15 • 02.04.17

Ապրիլի 2-ին, ժամը 07:45-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մինաս Պապյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է «Opel Astra» մակնիշի 34 RD 311 պետհամարանիշով ավտոմեքենա (վարորդ՝ Տ. Գ.):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: