Ներդրված մեխանիզմները լիովին բավարար են ընտրախախտումները բացառելու համար. վարչապետն իր քաղաքացիական պարտքը կատարեց (տեսանյութ)

10:52 • 02.04.17

 

Քիչ առաջ Երևանի 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ բարձր տրամադրություն ունի:

Լրագրողների հարցին՝  որքա՞ն է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:

Խոսելով ընտրախախտումների մասին՝ վարչապետ Կ.Կարապետյանն ասաց, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվել են, ամբողջովին բավարար են ընտրախախտումները բացառելու համար :

Կարեն Կարապետյանը նշեց, որ կանխատեսումներ անել չի շտապում՝ հետընտրական զարգացումների մասով ևս:

Անդրադառնալով քարոզարշավի ժամանակ գրանցված միջադեպերին , վարչապետն ասաց, որ լավ չէ, որ դրանք արձանագրվել են, միաժամանակ շեշտեց, որ այդ հարցում ևս էական առաջընթաց կա: