ՀՀԿ ՝ 529, «Ծառուկյան» դաշինքի՝ 73, «Ելք»՝ 52. ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեցին Էլեկտրոնային քվեարկության արդյունքները և ստորագրեցին արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց էլեկտրոնային քվեարկության կարգը:
Այսպիսով՝ ընտրողների թիվը, ովքեր կարող էին էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել կազմել է 877, մասնակցել են՝ 747: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ անվավեր է համարվել 37 քվեաթերթիկ և էլեկտրոնային տարբերակով կարող էին քվեարկել միայն կուսակցությունների օգտին:
«Ելք» դաշինքը- 52
Ազատ դեմոկրատներին- 6
«Հայկական վերածնունդ»՝ 3
«Ծառուկյան» դաշինք- 73
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2
ՀՀԿ՝- 529
ՀԿԿ 3
ՕՐՕ դաշինք- 17
ՀՅԴ -25










