Ռուսական ուղղափառ եկեղեցու կարծիքով` Լենինին պետք է հուղարկավորել

22:41 • 02.04.17

Մոսկովյան պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի պետ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ Վլադիմիր Լենինի մարմինը պետք է հուղարկավորվի, սակայն դրա համար անհրաժեշտ է «հասարակության համաձայնությունն» այդ հարցում: 

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Վոլոկոլամսկի միտրոպոլիտը հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ նշել է, որ իր կարծիքով` այս որոշումն ուշացել է քառորդ դարով:

Իլարիոնը մեկնաբանել է, որ, երբ 1991-ին Դերժինսկիի հրապարակից հեռացրին Դերժինսկու հուշարձանը, այն ժամանակ էլ պետք է Լենինի մարմինը դուրս բերեին դամբարանից:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկը Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին խնդրել էր դիտարկել Լենինի դամբարանն ապամոնտաժելու հարցը: