Մոսկվայում բողոքի ցույցի ավելի քան 40 մասնակից է ձերբակալվել

20:45 • 02.04.17

Մոսկվայում չարտոնված բողոքի ցույցի տասնյակ մասնակիցների են ձերբակալել:

Ինչպես հայտնում է DW.com-ը, սոցցանցերում հաղորդվող տվյալների համաձայն` առնվազն 20 մարդ է ձերբակալվել մայրաքաղաքի Տրիումֆալնի հրապարակում:

Ավելի քան 40 ձերբակալվածների մասին հայտնել է Интерфакс գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպված չի եղել ընդդիմադիր որևէ ուժի կողմից: Իսկ «Բաց Ռուսաստան» շարժման հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին թվիթերյան իր էջում ցույցն անվանել է «ակհայտ սադրանք իշխանությունների կողմից` առանց հստակ կազմակերպիչների և պահանջների»: