Նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց իր քվեարկությունը (տեսանյութ)
ՀՀ-ում մեկնարկած խորհրդարանական ընտրություններում քիչ առաջ քվեարկություն կատարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջինս, ինչպես և բոլոր քաղաքացիները, մոտեցավ էլեկտրոնային գրանցման սարքին: Սարքը չճանաչեց նախագահի մատնահետքը: Սերժ Սարգսյանի տվյալները համակարգ մուտքագրվեցի ձեռքով՝ մեխանիկական տարբերակով, մինչև որ սարքը տրամադրեց համապատասխան կտրոնը:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ էր մտածում քվեաթերթիկը քվեատուփ նետելիս, ՀՀ նախագահը պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ մեր սահմաններին խաղաղություն լինի և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:
Tert.am-ի հարցին՝ ինչպե՞ս է Նախագահը գնահատում ՀՀԿ քարոզարշավը, շանսերը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ: Այսօր քվեներ ստանալու ժամանակն է»:










