Պակիստանում վանքի վերակացուն 20 մարդու է սպանել
Պակիստանի Սարգոդխա քաղաքի վանքերից մեկի վերակացուն 20 մարդու է սպանել. ևս 3 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Dawn-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` 4 մարդու հաջողվել է փախուստի դիմել հանցագործության վայրից: Հենց նրանք էլ հայտնել են ոստիկանությանը տեղի ունեցածի մասին: Դրանից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են վերակացուին:
Քաղաքի կոմիսարի տեղակալ Լիակատ Ալի Չատայի խոսքով` վերակացուն զոհերին առանձին-առանձին կանչել է իր սենյակ, հարբեցնող ըմպելիքներ տվել նրանց, ինչից հետո սպանել է նրանց` ծեծելով փայտով և դաշույնով:
Չատան նաև պատմել է, որ վանքի վերակացուն հոգեկան խանգարումներ ունի, սակայն բնակիչները հերքել են այդ պնդումը:
Նախնական տվյալների համաձայն՝ հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով մահացել է 3 կին և 16 տղամարդ, այնուհետև ոստիկանները ևս մի դի են հայտնաբերել տաճարում:










