Արարատի մարզում առաջատարը Արայիկ Գրիգորյանն է. Արգամ Աբրահամյանը երկրորդն է
Թիվ 5 ընտրատարածքում, որը ընդգրկող է Արարատի մարզում առաջատարը Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արայիկ Գրիգորյանն է ՝45 339 ձայն:
ԿԸՀ նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Արգամ Աբրահամյանն է , նրա օգտին քվեարկել է 33 779 մարդ:
Նույն ընտրատարածքից առաջադրված ՀՀԿ–ական մեկ այլ թեկնածու Մուրադ Մուրադյանը ստացել է 18202 ձայն:
Նույն կուսակցության թեկնածու, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ստացել է 6530 ձայն։










