Թիվ 2 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է Արման Սահակյանը
Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետական կուսակցության թեկնածու Արման Սահակյանը։
Վերջինիս օգտին, ԿԸՀ կայքի տվյալներով, քվեարկել է 18532 ընտրող։
Երկրորդ ռեյտինգային թեկնածուն, որ ստացել է ձայների մեծամասնությունը՝ ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանն է. նա ստացել է 12027 քվե։
Երրորդը` 10150 քվե ստացած Արթուր Գևորգյանն է։
«Ծառուկյան» դաշինքից Վահան Կարապետյանը ստացել է 8728 ձայն, իսկ ՀՀԿ–ից Տավրոս Գևորգյանը՝ 8337 ձայն։










