Գեղարքունիքի մարզում առաջատարը ՀՀԿ-ական՝ Կարեն Բոթոյանն ու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն են, «Ծառուկյան» դաշինքից՝ Հրանտ Մադաթյանը

15:02 • 03.04.17

Ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած 9 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ռեյտինգային թեկնածուներից  Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում առաջատար եռյակում են ՀՀԿ-ից Կարեն Բոթոյանը, որն ստացել է 14932 ձայն, երկրորդ տեղում նույն կուսակցության ներկայացուցիչ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է՝ իր 14430  ձայներով, երրորդ տեղում՝  կրկին ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանն է՝  13248 ձայնով:

Չորրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքից Հրանտ Մադաթյանն է՝   11971  ձայնով:

Հինգերորդ տեղում դարձյալ նույն դաշինքի թեկնածու Վազգեն Պողոսյանն է՝ 8151 ձայնով:

Իսկ ՀՀԿ-ից առաջադրված Տիգրան Արզաքանցյանն, օրինակ, ստացել է 3912  ձայն:

Այլ կուսակցություններից առաջադրված թեկնածուները Գեղարքունիքի մարզում ստացել են համեմատաբար քիչ ձայներ՝ ԱԴԿ-ից թեկնածուներ կան, որոնք ստացել են, օրինակ՝ 24 ձայն, ՀԿԿ-ից 21:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունից առավել շատ ձայներ ստացել է  Իշխան Սաղաթելյանը՝ 3458 ձայն։