Երևանի թիվ 1 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը
Երևանի թիվ 1 տեղամասային ընտրական հանձնաժողովում (Ավան, Նոր Նորք), նախնական տվյալներով, ձայների մեծամասնությունը ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց տվյալ ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ առավել շատ ձայն հավաքած երկրորդ թեկնածուն ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Միհրան Պողոսյանն է, երրորդը՝ «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը:










