Թիվ 3 ընտրատարածքում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է Սամվել Ալեքսանյանը
Խորհրդարանական ընտրություններին Թիվ 3 ընտրական տարածքում նախնական տվյալներով՝ ռեյտինգային թեկնածուներից քվեների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանը՝ 42472 քվե․ այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից:
Ըստ ԿԸՀ-ի՝ երկրորդ ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուն այս ընտրական տարածքում ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանն է՝ 19710 քվե: Երրորդ ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուն Հարություն Ղարագյոզյանն է «Ծառուկյան» դաշինքից՝ 8483 քվե, չորրորդը՝ «Ելք» դաշինքից Արայիկ Միրզոյանն է՝ 3999 քվե, հինգերորդը՝ 3653 քվեով «Ծառուկյան» դաշինքից Կարեն Առաքելյանն է:
Նշենք, որ այս ընտրատեղամասում նաև պայքարում էին ԱԺ պատգամավոր, ՀՎԿ-ի ռեյտինգային թեկնածու Հեղինե Բիշարյանը, որը ստացել է 1621 քվե, և ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ով այս ընտրական տարածքից ստացել է 1046 քվե:










