Թիվ 12 ընտրատարածքում ամենաշատ ձայները հավաքել է Սյունիքի մարզպետը՝ 21 823 ձայն

14:33 • 03.04.17

Վայոց ձորի և Սյունիք մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերը այդ ընտրատարածքում առաջադրել էին 80 թեկնածու:

Նշված ընտրատարածքում հիմնական թեկնածուներն էին ՀՀԿ-ից Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը,«Գոր Մետալ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Առուշ Առուշանյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«ԵԼՔ» դաշինքի հիմնական թեկնածուն «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն էր:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների՝ համընդհանուր հաշվարկի՝ Թիվ 12 ընտրատարածքում ամենաշատ ձայները ստացել է Վահե Հակոբյանը՝ 21 823 ձայն, ՀՀԿ-ից երկրորդը՝ Աշոտ Արսենյանը 17 563 ձայն է ստացել, ՀՀԿ-ի ցուցակով երրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Առուշ Առուշանյանն է՝ 6879 ձայն:

«Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայներ հավաքողը Մերուժան Սիմոնյանն է՝ 8168 ձայն, երկրորդը՝ Դավիթ Հարությունյանն է՝ 4696 ձայն:

«ԵԼՔ» դաշինքի առաջնորդներից, « Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ստացել է 520 ձայն:

ՀՅԴ-ի 10 թեկնածուներից ամենաշատ ձայները՝ 1774 ձայն ստացել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գագիկ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Թիվ 12  ընտրատարածքում քաղաքական ուժերը ստացել են հետևյալ ձայները.

«Ելք» կուսակցությունների դաշինք – 3415 ձայն, 3,15 %

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն –705 ձայն, 0,65%,

«Հայկական վերածնունդ» կուսակցություն –3009 ձայն, 2,78%,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք –31 395 ձայն, 28,98%

«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք –1142 ձայն, 1,5%, 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն –58 137 ձայն, 53,66%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն –546 ձայն, 0,5%,

«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք – 2106 ձայն, 1,97%,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն –7883 ձայն, 7,28%,