Էկվադորում անկարգություններ են սկսվել, երբ նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության ներկայացուցիչը

07:32 • 03.04.17

Էկվադորի նորընտիր նախագահ Լենին Մորենո


Էկվադորի գործող նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ երկրի մի քանի մարզերում անկարգություններ են սկսվել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Համապատասխան հայտարարությունը նա արել է Twitter-ի իր միկրոբլոգում:


Ներկայումս մայրաքաղաք Կիտոյում Ազգային ընտրական խորհրդի շենքի մոտ հանրահավաքներ են տեղի ունենում թե՛ ընդդիմության և թե՛ իշխող դաշինքի ներկայացուցիչների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


Բանն այն է, որ Էկվադորում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Իշխող ձախակողմյան «Ալյանս Երկիր» դաշինքը Լենին Մորենոյի գլխավորությամբ վայելում է ընտրողների 51.07% ձայները: Նրա մրցակիցը՝  աջ-կենտրոնամետ «Հավատում եմ» շարժման առաջնորդ, նախկին բանկիր Գիլյերմո Լասոն ստացել է 48.93% ձայները: