Թրամփը խոստովանել է, որ առաջվա պես հաճույք է ստանում իր աշխատանքից

11:13 • 03.04.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեղինակավոր Financial Times հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ թեև երդմնակալության արարողությունից ամիսներ են անցել, այնուհանդերձ՝ ինքը շարունակում է հաճույք ստանալ իր աշխատանքից:


«Ինձ իսկապես սա դուր է գալիս: Դա ինձ հաճույք է պատճառում: Մենք շատ բան ենք արել: Մեր գործերը լավ են ընթանում»,-ասել է Թրամփը լրագրողին:


Հիշեցնենք, որ 70-ամյա հանրապետականը, նախագահական ընտրություններում առաջ անցնելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնից, հունվարի 20-ին պաշտոնապես հռչակվել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ: