14-ամյա դեռահասին ձերբակալել են ուղիղ եթերով բռնաբարություն կատարելու համար
Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա դեռահասի, ով մեղադրվում է անչափահաս աղջկան բռնաբարելու և իր գործողությունները Facebook Live ուղիղ եթերով հեռարձակելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:
Տասնհինգամյա ամերիկուհին հարձակման է ենթարկվել մարտի 19-ին տուն գնալու ճանապարհին: Նրան հաջողվել է գտնել մի քանի օր հետո միայն, երբ հարձակվողը որոշել է հեռարձակել հանցագործությունը սոցիալական ցանցում: Ուղիղ եթերում տեսանյութը դիտել են 40 հոգի:
Ոստիկանությունը նշել է, որ հրապարակային դարձած միջադեպից հետո աղջկա ընտանիքը ստիպված է եղել տեղափոխել մեկ այլ քաղաք:
Չիկագոյի ոստիկանության ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ հետագայում նմանատիպ հեռարձակումների «հանդիսատեսը» անմիջապես կզեկուցի այդ մասին իրավապահ մարմիններին:










