ՆԱՏՕ-ի երկրները Կալինինգրադում տեղակայված «Իսկանդերները» սպառնալիք են համարում

11:19 • 03.04.17

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ՌԴ Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» ռուսական հրթիռային համալիրների տեղակայումը սպառնալիք են համարում իրենց անվտանգությանը: Այդ մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլերը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:


«Ոչ մեկ չի վիճում նրա հետ, որ Կալինինգրադի մարզը Ռուսաստանի տարածքն է: Բայց «Իսկանդեր» հրթիռային համալիրների տեղակայումը ռազմականացման և օդային տարածքի նկատմամբ հսկողության ուժեղացման միտումների ապացույց է: Դաշինքի շատ անդամներ, որոնք Ռուսաստանի հետ հարևան են, դա համարում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիք»,- հայտարարել է Գեթեմյուլերը:


Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում հաստատել են Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» համալիրների տեղակայման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները: