Թրամփի փեսան չհայտարարված այցով ժամանել է Իրաք
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նրա ավագ խորհրդականն է, չհայտարարված այցով ժամանել է Իրաք, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ Քուշներն Իրաք է մեկնել ամերիկյան զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի առաջարկով:
Այնուհանդերձ՝ աղբյուրը չի մանրամասնում, թե որն է Քուշների այցի նպատակը: Նշվում է, որ 36-ամյա Քուշներին վստահվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ խաղաղության դեսպանի դերը:










