Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է հայտնել Սերբիայի ժողովրդին իր հաղթանակի համար

02:11 • 03.04.17

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը վերջնականորեն հաղթել է երկրում ապրիլի 2-ին անցկացված նախագահական ընտրություններում:


«Ես շատ հպարտ եմ, որ ընտրությանը մասնակցած 3 մլն 700 հազար մարդուց ինձ համար քվեարկել են 2 մլն 35 հազար մարդ: Ես վաստակել եմ 12% ավելի շատ ձայներ, քան մյուս բոլոր թեկնածուները միասին վերցրած: Ես շնորհակալ եմ Սերբիայի ժողովրդին, 56%-ը շատ լուրջ ցուցանիշ է: Շնորհակալություն, կեցցե՛ Սերբիան», - ասել է գործող վարչապետը:


Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նրա հիմնական մրցակից համարվող ընդդիմադիր թեկնածու Սաշա Յանկովիչն ստացել է ընտրողների ձայների 14 տոկոսը:


Սերբիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով և այդ պաշտոնը կարող է զբաղեցնել երկու անգամից ոչ ավելի: